Բուք, ձյուն և մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ամբերդ ամրոցից Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է:
Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի է մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները և Գյումրի-Ամասիա Գյումրի-Բավրա (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Սյունիքի մարզում (բացի Կապան քաղաքից), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան և Արագած շրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: