1.07.2025
Վաշտային մարտավարական զորավարժություն
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը խոսել են երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների և ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ:


Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահն անդրադարձել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերին և կարևորել ավելի ակտիվ և արդյունավետ գործունեությունն այդ ասպարեզում:


 

Սիմոնյանը և Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով