7.04.2025
Պետք է կենտրոնանալ ոչ թե քանակի, այլ ձերբակալությունների բովանդակության վրա. Արա Ղազարյան
prev Նախորդ նորություն

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի երդման արարողությունը։


Նախագահ Սարգսյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատասխանատվությամբ կկատարեն իրենց մասնագիտական պարտականություններն ու իրենց գործունեությամբ կնպաստեն դատական համակարգի կայացմանը:

ՀՀ-ում 2021թ-ին փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել 85 օտարերկրացի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները