23.11.2024
Քոչարյանի քաղհայցն ընդդեմ Փաշինյանի կշարունակի քննել դատավոր Սերգեյ Սահակյանը
prev Նախորդ նորություն

Որդուն՝ հոր փոխարեն. Ովքե՞ր են Արագածոտնի ու Արարատի նոր մարզպետերը

Կառավարության հունվարի 13-ի նիստում կայացված որոշումներով նշանակվել են Արագածոտնի ու Արարատի նոր մարզպետեր։


Համաձայն կառավարության որոշման, Արագածոտնի մարզպետ է նշանակվել Սերգեյ Մովսիսյանը: Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր էր ու ավելի վաղ վայր էր դրել մանդատը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Ռազմիկ Պետրոսյանին։


Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին կփոխարինի որդին՝ Սեդրակ Թևոնյանը, որը ևս իշխող խմբակցության պատգամավոր էր ու վայր էր դրել մանդատը։