24.11.2024
Խաբեություն, մեքենայություններ. ՔԿ-ն բացահայտել է «Onyxum» ընկերության ֆինանսական բուրգը
prev Նախորդ նորություն

Էկոնոմիկայի նախարարը գոհ է ամանորյա հանգստյան օրերի կրճատման էֆեկտից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գոհ է ամանորյա հանգստյան օրերի կրճատման էֆեկտից, սակայն արդյունքների մասին դատում է «գործարարների հետ զրույցներով» եւ հունվարի 3-ին խցանումներ չսպասած իր աշխատակիցների ուշացումներով:


Լրագրողների այն հարցին, թե որտեղ է խցանումներից բացի տեսնում բարեփոխումների դրական արդյունքը, Քերոբյանը նշել է, որ տնտեսական ակտիվությունը, որը ներկայումս նկատվում է, թույլ է տալիս կանխատեսել «տարվա շատ ակտիվ սկիզբ»:


«Ես շատ հաճախ եմ շփվում մանրածախ առևտրով և արտադրությամբ զբաղվող գործարարների հետ, և նրանք բոլորը նշում են տարբերությունը նախորդ տարիների համեմատ», - հայտարարել է նախարարը՝ կոչ անելով, այնուամենայնիվ, սպասել վիճակագրության արդյունքներին և այդպես հետևություններ անել:


Այնուամենայնիվ, նախարարը վստահ է, որ տարվա արդյունքները նույնիսկ կգերազանցեն բարեփոխումից ակնկալվող արդյունքը, որը դրվել է «Տոնական եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիմնավորումների մեջ: