23.11.2024
ՀԱՊԿ զորքերը Ղազախստանից դուրս կբերվեն 10 օրվա ընթացքում. Տոկաև
prev Նախորդ նորություն

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։


ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։


Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։


Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր սահմանամերձ շրջանում փոխհրաձգության հետեւանքով իր զինծառայողի զոհվելու մասին: