29.03.2024
Ռազմիկ Դավոյանի գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը. նախագահ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԺ-ում առաջարկում են ընդլայնել զոհված զինծառայողի հատուցում ստացող շահառուների ցանկը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հունվարի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Առաջարկվում է զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաեւ զինծառայողի քրոջը, եղբորը, տատին, պապին, ինչպես նաեւ զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, զավակ կամ ծնող:


Խոսելով լրացումների իրականացման կարեւորությունից` հեղինակը փաստել է, որ այս պահին առկա է 16 դեպք, որտեղ բացակայում են զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող հանդիսացող շահառուները եւ այդ պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումն այդ զինծառայողների մասով չի կատարվում: «Մեզ հայտնի բոլոր դեպքերում զոհված զինծառայողներն ունեն քույրեր եւ եղբայրներ»,-հավելել է Հայկ Սարգսյանը:


Հարակից զեկուցող, պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը, արդիական համարելով նախագծով առաջարկվող լրացումները, հորդորել է կողմ քվեարկել:


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնության վերաբերյալ չունի սկզբունքային առարկություններ: Այն ամբողջովին ընդունելի կլինի գործադրի կողմից ներկայացրած առաջարկների իրացման պարագայում, որի վերաբերյալ կա նախնական պայմանավորվածություն, ընդգծել է զեկուցողը: Կառավարությունը մասնավորապես առաջարկում է զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե այդ անձը եւ զինծառայողն ունեն համատեղ զավակ: Նաեւ` զինծառայողի եղբորը եւ քրոջը շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ զինծառայողի մասով նախկինում որեւէ այլ շահառու գումար չի ստացել:


Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Բյուջեն ուշադրության կենտրոնում. Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար