7.04.2025
Դռները փակվում են. ովքեր կզրկվեն կինո, ռեստորան ու մարզասրահ այցելելուց
prev Նախորդ նորություն

Աղվան Հովսեփյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց

Դատարանի որոշմամբ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց:


Հովսեփյանի պաշտպանական թիմը որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:


VERELQ-ը հիշեցնում է, որ Աղվան Հովսեփյանը չորրորդ ամիսն է գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում:


Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:


Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։


 

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ. Telegram-ի ալիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները