27.11.2024
Նազարբաևը չի լքել Ղազախստանը և ներկայումս գտնվում է մայրաքաղաք Նուր Սուլթանում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը. Բլինկեն

Ռուսաստանը ցանկանում է աշխարհաքաղաքական առումով հասնել այն կարգերի վերականգնմանը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միությունում։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ես կարծում եմ, որ դա այդպես է, դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակներից մեկն է։ Եվ դա նշանակում է վերականգնել ազդեցության ոլորտը այն երկրների վրա, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության մաս», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին և հավելել, որ դա «անընդունելի է»։


Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, որ Վաշինգտոնն անհանգստացած է, որ Մոսկվան, իբր, կարող է ձգտել Խորհրդային Միության վերստեղծմանը: Նման հայտարարություններ առաջին անգամ չեն հնչում Վաշինգտոնում։


2021 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Խորհրդային Միությունը վերականգնելն անիմաստ է, անհնար է մի շարք պատճառներով և նույնիսկ աննպատակահարմար՝ նկատի ունենալով ժողովրդագրական գործընթացները նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում»։


«Այլապես մենք կարող ենք բախվել նաեւ սոցիալական հարցերի, որոնք հնարավոր չի լինի լուծել, եւ նույնիսկ նման պետականաստեղծ էթնիկ միջուկի լղոզման որոշ հարցերի հետ», - պարզաբանել է այն ժամանակ նախագահը: