18.04.2025
ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել. Արմեն Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:


«Լուրեր»-ի մեկնաբանը նշեց, որ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ: Խոսքն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ սուվերեն տարածքը խախտելու մասին է:


«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»,- ասաց Գրիգորյանը:


Հարցին՝ ինչ զորախումբ է նախատեսված ուղարկել Հայաստանից, և արդյոք մեկնե՞լ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ զորախմբի մասնակցության և օպերացիայի մասին մանրամասն տեղեկությունը ՊՆ-ն պարբերաբար տրամադրելու է:


«Հայաստանի խաղաղապահ ուժերը մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը»,- հայտնեց Գրիգորյանը:



 


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք, արձանագրվել է 2 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար