18.02.2026
Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Սարգսյանն ու Ալիևը որոշել են ընդլայնել ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը Ղարաբաղում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը որոշել են ընդլայնել ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը Ղարաբաղում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ աշխատում են լարվածության նվազեցման և հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման համար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ: Նախագահները եկել են համաձայնության շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ: Նախատեսվում է հակամարտության կարգավորման ուղղությամբ ընդարձակ բանակցությունների շարունակություն՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավմամբ»,- ասել է Ուորլիքը:

Նա նաև նշել է, որ դիվանագիտական առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդեպել են մայիսին Վիեննայում, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:
Առողջապահության նախարարին թույլ չեն տվել մտնել գրավված ՊՊԾ գնդի տարածք
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան