10.09.2026
ՀՀ զինված ուժերի ԳՇ ներկայացուցիչները կմեկնեն Մինսկ
prev Նախորդ նորություն

Ոստիկանություն. Զինված խումբն արդեն չորս մեքենա է այրել

Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը երեկ այրել է գնդի երեք ծառայողական մեքենա, ասված է Ոստիկանության՝ երեկոյան տարածած հաղորդագրությունում:

Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, զինված խմբի անդամները, Ոստիկանության պնդմամբ, «փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար»:

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը, ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարան»-ից Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, թե մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։
Ոստիկանությունը հորդորում է հավաքը Խորենացի փողոցից տեղափոխել մեկ այլ վայր
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ