25.11.2024
Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
prev Նախորդ նորություն

ԼՂՀ Ազգային Ժողովը սկսեց քննարկել կառավարման խորհրդարանական մոդելի անցումը

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ առաջին հանրային քննարկումները՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Նախագծի կառուցվածքը բաղկացած է նախաբանից և 5 գլուխներից. մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը և հանրաքվեն: Սակայն հանդիպման հիմնական քննարկումը ծավալվել է կառավարման համակարգի նախագահական և խորհրդարանական մոդելների շուրջ: Մտքերի փոխանակության ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց տեսակետներով, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ են ստացել հանձնաժողովի նախագահից:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին, և մինչև օգոստոսի 1-ը հայեցակարգի նախագիծը ներկայացվելու է Հանրապետության նախագահին: Հայեցակարգին հավանություն տալուց հետո միայն մասնագիտական հանձնաժողովը կսկսի սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը՝ վերջնական տեսքով այն ներկայացնելու համար: