21.04.2025
Թուրքիայի և ՀՀ-ի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

«Օմիկրոնը» հասավ Վրաստան

Վրաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։


Նրա խոսքով՝ երկու հիվանդներն էլ Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը վերադարձել է Դուբայից, երկրորդը՝ ԱՄՆ–ից։ Նրանց հետ շփվել է 26 մարդ, որոնց նույնպես թեստավորել են։ Երկուսի հիվանդությունն էլ ընթանում է թեթեւ ձեւով, եւ նրանք գտնվում են տանը, ինքնամեկուսացման մեջ:


Նոր շտամով վարակման առաջին դեպքն արդեն գրանցվել է Իրանում։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդը միջին տարիքի տղամարդ է, որը բնակվում է Թեհրանում։ Վերջերս նա վերադարձել է ԱՄԷ-ից։


 

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ