21.04.2025
«Կանաչ ուղով». Ինչպես են անցնելու Վերին Լարսը ԵԱՏՄ երկրներից Հայաստան եկող բեռնատարները
prev Նախորդ նորություն

Թուրքիայի և ՀՀ-ի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս. Չավուշօղլու

Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպում անցկացնել։


Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Մալազիայի իր պաշտոնակից Սայֆուդդին Աբդուլայի հետ բանակցություններից հետո։


Ընդ որում Չավուշօղլուն չի հստակեցրել առաջիկա հանդիպման մանրամասները։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

«Օմիկրոնը» հասավ Վրաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար