26.11.2024
Խաչատրյանի ստեղծագործությունը Հայաստանում կատարելը շատ հուզիչ է. Նիկիտա Բորիսո-Գլեբսկի
prev Նախորդ նորություն

Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով:


Ինչպես տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Բեգլարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:


«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր», - ասված է Բեգլարյանին ուղղված ծանուցման մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ավարտին է հասցրել առաջին գործը և ուղարկել առաջին ատյանի դատարան։ Խոսքը ԱԱԾ նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանի և նրա կնոջ՝ Անուշ Անտոնյանի մասին է: