24.11.2024
Ռուս խաղաղապահները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված պայթուցիկ իրերը
prev Նախորդ նորություն

Հարավային Կովկասի հարցով «3+3»-ի նիստը կարող է տեղի ունենալ Թուրքիայում. Չավուշօղլու

Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ Թուրքիայում: Անկարան ակնկալում է Վրաստանի մասնակցությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք (Ադրբեջանի ԱԳ նախարար) Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր փոխանակեցինք Մոսկվայում «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների անցկացման և վերջին իրադարձությունների շուրջ։ Հուսով ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում և հուսով ենք, որ Վրաստանը նույնպես կմասնակցի դրան», - Իսլամաբադում լրագրողներին ասել է Չավուշօղլուն՝ Ամփոփելով Աֆղանստանի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները: Հեռարձակումը կատարվել է նրա Twitter-ում։


Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց»: