24.11.2024
Երբևէ չեմ ներկայացել և չեմ պատրաստվում ներկայանալ զոհի կարգավիճակով. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 156 նոր դեպք, 10 մահ մեկ օրում

Հայաստանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 156 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 506 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 485 938 վերջին մեկ օրում` 6549 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6072 պացիենտ: Մեկ օրում նվազել է 365-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 328 050 անձ` վերջին մեկ օրում 511 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7895 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1491 է: