23.11.2024
Թուրքիայի կողմից նշանակված բանագնացը լուրջ և ծանրքաշային դիվանագետ է. ո՞վ է նա
prev Նախորդ նորություն

Հայաստանում առաջարկվում է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը

Էկոնոմիկայի նախարարությունը կառվարության հաստատմանը նախագիծ է ներկյացրել, որով առաջարկում է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողրների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


Թուրքական ծագման պատրաստի ապրանքների ներուծման արգելքը սահմանվել է 2021 թ. սկիզբից ի պատասխան արցախյան պատերազմում Թուրքիայի ակտիվ մասնակցությանը: Արգելքի ժամկատը լրանում է այս տարվա դեկտեմբերի վերջին և կառավարությունը պետք է որոշի՝ չեղարկել այն, թե երկարաձգել ևս վեց ամսով:


Չնայած կառավարող ուժի ներսում այս հարցի վերաբերյալ հստակ կոնսենսուսի բացակայությանը՝ Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ ներմուծման ժամկետի երկարաձգումը ճիշտ քայլ է: Հաշվի են առնվել առկա տնտեսական որդյունքն ու սպասումները:


«Ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ Թուրքիայի հետ հարաբերությունները տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ։ Չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները։ Այսինքն՝ այն ապագա խոսակցությունը, եթե դրանք լինեն ապաշրջափակման, շուկաների վերաբացման վերաբերյալ, պետք է շատ մանրամասն քննարկվեն։ Եվ դա պետք է լինի երկկողմանի գործողություն, ոչ թե մենք հիմա անենք միակողմանի գործողություն, բացենք սահմանը, հետո սպասենք»,- ասել է Քերոբյանը։


Նա վստահ է, որ ներքին շուկան պաշտպանության կաիրք ունի, այն էլ այն պարագայում, երբ թուրքական լիրան կտրուկ էժանացել է, որը խթանում է թուրքական արտադրանքի արտահանումը:


«Բազմաթիվ քննարկումների արդյունքում կառավարության հաստատմանը ներկայացնում ենք այս նախագիծը։ Ասել, որ կա համատարած կոնսենսուս, ճիշտ չի լինի, բայց կարծում եմ՝ մինչև տարվա վերջ ընդհանուր հայտարարի և ինչ-որ որոշման կգանք»,- հավելեց Քերոբյանը։