23.11.2024
Առաջիկայում պիտի նախագծվի, ապա կառուցվի նոր երկաթուղին. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Թուրքիայի կողմից նշանակված բանագնացը լուրջ և ծանրքաշային դիվանագետ է. ո՞վ է նա

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց Հայաստանում Թուրքիայի բանագնացի անունը։


Ըստ այդմ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բանագնաց է նշանակվել Սերդար Քըլըչը։


Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերջինիս ծանրաքաշային դիվանագետ է որակում.


"Հայ-թուրքական բանակցությունների համար Թուրքիայի կողմից նշանակված բանագնացը լուրջ և ծանրքաշային դիվանագետ է՝ «գել ու գազան»:


Ես հույս ունեմ, որ վերջին ակկորդը խփելիս մենք նույնպես կունենանք լուրջ ծանրքաշային դիվանագետ՝ հայկական շահը մաքսիմալ առաջ մղելու համար",- Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


Նշենք, որ Սերդար Քըլըչն աշխատել է Թուրքիայի տուրիզմի նախարարությունում, Ազգային անվտանգության խորհդում, արտաքին գործերի նախարարությունում, եղել տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան։ 2014-2021 թվականներին հանդիսացել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը։ Հետ է կանչվել Անկարա 2021 թվականի փետրվարի 23–ին։