29.09.2024
Փաշինյանի «զենքը» լինելու է տոտալ հակառուսականությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը
26.02.2024
Փաշինյանի «զենքը» լինելու է տոտալ հակառուսականությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը

Մոլդովայի նախագահ Սանդուն այս աշուն մտադիր է վերընտրվել ու, որպես, հիմնական զենք օգտագործում է երկրի եվրաինտեգրումը: Նա այդ հարցով մտադիր է հանրաքվե անցկացնել ու դրանք մեկտեղել նախագահական ընտրությունների հետ(այդ նպատակով հատուկ օրենսդրությունը փոխվեց, որպեսզի ընտրությունների և հանրաքվեի մեկտեղումը հնարավոր դառնա): Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: "Հայաստանում նույնպես հանրաքվեի և ԱԺ ընտրությունների մեկտեղումն օրենքով արգելված է: Բայց Փաշինյանի և ՔՊ-ի համար դա տեխնիկական խնդիր է:Փաշինյանին մոտ կանգնած գործիչներն արդեն «բացահայտվել» են՝ ասելով, թե աշնանը երկրին սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ և սահմանադրական հանրաքվե՝ նույն օրը:Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսականությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը":