Երբ օրեր առաջ Երևանում էր Ռուսաստանի արտաքին գերատեսչության հատուկ պատվիրակ Իգոր Խովաևը, Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ հեռախոսազրույցներ ունենալու անհրաժեշտություն ունեցան: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:"Ուշագրավ է, որ երեկ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ Բաքվում Խովաևի հետ հանդիպելուց հետո:Հետաքրքիր է՝ Խովաևը ի՞նչ նոր առաջարկություններ է բերել տարածաշրջան, իսկ դրանց առկայության անուղղակի ապացույցներ են վերը նկարագրված զանգերը",- գրել է Սուրենյանցը: