1.10.2024
ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելը՝ Ալիևի գլխավոր նպատակ
22.02.2023
ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելը՝ Ալիևի գլխավոր նպատակ

Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների կարևոր դրվագներից մեկը վերաբերում է «Լաչինի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Ալիևը պարզ վերահաստատում է իր այն մոտեցումը, որ Հայաստանն Արցախին կապող երթուղին և Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը պետք է գործեն միևնույն ռեժիմում` հավելելով, որ այդ հատվածներում պետք է անցակետեր տեղակայվեն:Առավել պարզ ասած, Ալիևն ասում է, որ եթե ՀՀ-ն դեմ է Սյունիքով միջանցքի տրամադրման, ապա Հայաստանն Արցախին կապող երթուղին պետք է զրկվի միջանցքի կարգավիճակից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս պետք է անցնել ադրբեջանական անցակետերով` անվտանգային, մաքսային և այլ ընթացակարգերի ներառմամբ:Չի բացառվում, որ ի սկզբանե Ադրբեջանը միջանցքի թեման առաջնային օրակարգ էր մղել որպես «փոխզիջում» օգտագործելու և իր գլխավոր նպատակներից մեկին հասնելու` ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելու համար",- գրել է պատգամավորը:ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա: