Իշխանության ղեկին Բիլ Քլինթոնը աչքի էր ընկնում իր պրագմատիզմով, մինչդեռ Բարաք Օբաման Ադրբեջանի հարցում ընտրել է գաղափարական մոտեցումը: Քլինթոնները առաջնորդվում են պրագմատիզմով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ջեյմսթաունյան հիմնադրամի նախագահ Գլեն Հովարդը: Նրա խոսքով, Հիլարի Քլինթոնը հաղթանակը կարող է ձեռնտու լինել Ադրբեջանի համար, սակայն Դոնալդ Թրամփի հաղթանակը նույնպես շահեկան է Բաքվի համար մի քանի գործոնների պատճառով: Հովարդը նշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին Իսկանդերի առաքումները կարող են Կովկասում սպառազինությունների մրցավազք հրահրել: Ըստ նրա, Ադրբեջանը կարող է իր պաշտպանության համար զենքեր գնել Թուրքիայից, Պակիստանից և այլ երկրներից: Նա նշել է, որ Բաքուն լավ հարաբերություններ ունի Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի հետ: Հովարդը հավելել է, որ Ադրբեջանը կարևոր երկիր կլինի ԱՄՆ-ի համար ՝ թե՛ Թրամփի, թե՛ Քլինթոնի օրոք: