26.11.2024
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյունը ժամանեց Հալեպ

Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյունը ժամանեց Հալեպ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ facebook-յան էջից:

VERELQ-ը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 3-ին և 5-ին Երևանից Սիրիա էին մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ:

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ երկու օդանավ մարդասիրական օգնություն կտեղափոխի Սիրիա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես օգնություն է խնդրել սփյուռքի և Հայաստանի բարերարներից` հալեպահայությանը Սիրիայից դուրս բերելու համար: Նշվում է, որ կազմակերպությունը հալեպահայ տարբեր ընտանիքներից շուրջ 600 նամակ է ստացել՝ Հայաստան տեղափոխվելու հարցում իրենց օգնելու խնդրանքով: