Համաձայն զինված ուժերի պատրաստության պլանի, ԶՈՒ ավիացիոն զորամասերից մեկում անցկացվել են ուսումնամարզական թռիչքներ: Թռիչքներին մասնակցել են ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտական անձնակազմը և օդաչու-հրահանգիչները: