Ռոսսելխոզնադզորը Ռուսաստանի և Ադրբեջանի պետական սահմանին արգելել է 52.2 տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի մուտքը ՌԴ տարածք, քանի որ դրանք սահման են հասել անվավեր սերտիֆիկատով: Այս մասին գրում է riadagestan.ru-ն: Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ սերտիֆիկատները թերի են լրացված: Սահմանին են մնացել 16.780 կգ նուռ, 18.025 կգ լոլիկ, 17.750 վարունգ: Գյուղմթերքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկության բացակայությունը կարող էր Ռուսաստանի տարածք կարանտինային օբյեկտների մուտքի պատճառ դառնալ: Նշվում է, որ իրենց գործողություններով բեռների սեփականատերերը խախտել են բույսերի կարանտինի մասին Ռուսաստանի օրենքը, ինչի պատճառով տուգանվել են, իսկ բեռները հետ են ուղարկվել Ադրբեջան: