20.04.2025
Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին
prev Նախորդ նորություն

Գլխավոր դատախազությունը կզբաղվի «Աշտարակ կաթ»-ի շուրջ աղմուկի ուսումնասիրությամբ

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերրի օգտատերերի կողմից ակտիվ քննարկման առարկա է դարձել «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, հաշվի առնելով հանրային հետաքրքրության գործոնը՝  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:


Ավելի վաղ VERELQ-ը ներկայացրել էր հարցազրույց «Պարգև» ՍՊԸ ներկայացուցիչ Արտակ Ասատրյանի հետ, ով հերքել էր Աշոտ Ափոյանի մեղադրանքները և ներկայացրել կատարվածի իր վարկածը:

Բացահայտվել է կոռուպցիոն սխեմա՝ կապված 2018 թվականի ամառային զորակոչի հետ. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար