Բաքվի կենտրոնում՝ «Մայիսի 28» մետրոյի կայարանի հարեւանությամբ, պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով ականատեսներին, քաղաքի կենտրոնում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում գազ է պայթել: Հարեւանությամբ գտնվող խանութներն ու այլ օբյեկտները վնասվել են: Ինչպես հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը, հրդեհ է բռնկվել բնակելի շենքի առաջին հարկում տեղակայված խանութներից մեկում: Պատճառը գազի արտահոսքն է եղել, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ, հայտնում են ոստիկանությունից: Հաղորդվում է, որ տեղում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնք դեռեւս պաշտոնապես չեն մեկնաբանել կատարվածը: