Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Սայավուշ Հեյդարովը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում մինչ օրս սպանվել է ավելի քան 300 ադրբեջանցի:Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:Հեյդարովի փոխանցմամբ` ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում զինված գործողություններին մասնակցող 92 անձի վերաբերյալ Ադրբեջանի արդարադատության համակարգում գործ է հարուցված:«Իրաքում և Սիրիայում գործող այդ խմբավորումներին անդամակցող 260 անձ էլ դատարանի որոշմամբ զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից»,- նշել է Հեյդարովը: