Իրանն առաջարկել է Ադրբեջանին ընդլայնել համագործակցությունը ռազմա–արդյունաբերության ու ռազմա–տեխնիկական ոլորտներում։ Ադրբեջանն այս ոլորտում համագործակցում է հիմնականում ՌԴ–ի, ՆԱՏՕ–ի անդամ–երկրների ու Իսրայելի հետ։ Իրանը ցանկանում է Ադրբեջանը վերածել զենքի իրացման լրացուցիչ շուկայի։Այդ մասին հայտարարել է իրանագետ Սադրեդդին Սոլթանը։Նա նշել է, որ Ադրբեջանը ուրախությամբ կընդունի Իրանի առաջարկությունը, քանի որ Իրանից գնելով որոշակի ռազմամթերք, դա ավելի էժան կլինի Բաքվի համար։Սոլթանը հավելել է, որ Ադրբեջանը զենք է գնում հիմնականում ՌԴ–ից ու Իսրայելից։