Կան շատ վկայություններ, որ մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, փորձում են բաժանել Սիրիան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:«Ավելի շատ տեղեկություններ կան, որոնք ստանում ենք տարբեր աղբյուրներից, որ Սիրիայի հարցերով ամերիկացիների կողմից կազմված փոքրիկ խումբը սիրիական պետության փլուզման ծրարգրեր է մշակում», - ասել է Լավրովը: