Վրաստանը սերտորեն կհամագործակցի Եվրամիության հետ՝ նվազեցնելու անօրինական արտագաղթի հոսքը հանրապետությունից դեպի ԵՄ երկրներ։ Այս մասին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։Ավրամոպուլոսը նշել է, որ առանց վիզայի ռեժիմը պատասխանատվություն է ենթադրում և Թբիլիսին պետք է լուսաբանի չհիմնավորված քաղաքական ապաստան տրամադրելու հայցերի անթույլատրելիությունը։