Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպան Կենտրոնական Ասիային ու Չինաստանին կապող առևտրային միջանցքի կարևոր բաղադրիչը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կեստուտիս Յանկասուսկասը։Նա նշել է, որ ԵՄ–ն ընդլայնում է տարածաշրջանի հետ կապերը ծովով, երկաթգծային, ավտոմայրուղային ճանապարհնեով, օդով և այլն։Ըստ նրա, իրենք զարգացնում են կապերն Ադրբեջանի հետ, որպեսի Մետաքսի ճանապարհի բոլոր երկրների հետ սկսեն գործել մեկ մեխանիզմի պես։Նախորդ տարի Ադրբեջանի ու ԵՄ–ի առևտրաշրջանառությունը կազմել է 9,4 միլիարդ դոլար, ինչը 52,35 տոկոսով ավել է 2016թ.–ի համեմատությամբ։