ԱՄՆ-ի պատժամիջոցները օգնել են Իրանին ապահովել սեփական տնտեսության ինքնաբավությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: «Ամերիկյան պատժամիջոցների նպատակն է վնասել և զսպել Իրանի տնտեսությանը, սակայն իրականում նրանք դրդեցին դրան, որ երկիրն ինքնաբավ դառնա»,-ասել է այաթոլլան: Այսօր ուժի մեջ են մտել հակաիրանական պատժամիջոցները: