22.07.2025
ՀՀ նախագահը Ֆրանսիայում և Իսրայելում նոր դեսպաններ է նշանակել
31.03.2018
ՀՀ նախագահը Ֆրանսիայում և Իսրայելում նոր դեսպաններ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել դիվանագիտական կորպուսում փոփոխություններ կատարելու մասին։ ՀՀ նախագահի հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նախագահի մյուս հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել Հասմիկ Տոլմաջյանը։ Հաջորդ հրամանագրով ՀՀ նախագահն Արմեն Մելքոնյանին ազատել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Սերժ Սարգսյանի հաջորդ հրամանագրով Արմեն Սմբատյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: