Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է սահմանադրական փոփոխությունները, որոնք հաստատվել էին խորհրդարանի կողմից։ Այդ փոփոխությունների համաձայն՝ հանրապետությունը կառավարման նախագահական համակարգից անցում կկատարի խորհրդարանական համակարգի:Սահմանադրության նոր խմբագրության համաձայն՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ին։ Ընտրությունների ընթացքում անցողիկ շեմը 5 տոկոսից կհասնի 3 տոկոսի, և թույլատրելի է նախընտրական դաշինքների ստեղծումը։Պետության կառավարման հարցում զգալիորեն կմեծանա խորհրդարանի դերը, իսկ նախագահի կառույցը կթուլանա։Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այս տարվա վերջում նախագահի երդմնակալության արարողությունից հետո։