Ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան լիցենզիա է ստացել Թուրքիայում «Աքքույու» ատոմակայան կառուցելու համար։Փորձագետ Վյաչեսլավ Կուլագինը հայտարարել է, որ «Աքքույու» նախագիծը կարևոր է երկու կողմերի համար` Թուրքիան կբավարարի աճող կարիքները էներգետիկայի ոլորտում, իսկ ՌԴ–ն կկարողա նոր մոտեցում ցուցաբերել էներգանախագծերի նկատմամբ։Ըստ նրա, ատոմակայանը կառուցվելու է նոր սկզբունքով` «կառուցիր–տիրապետիր–շահագործիր»։ Փաստորեն «Ռոսատոմը» պատվիրատուին է տրամադրելու ոչ թե կայանը, այլ արտադրանքը` էլեկտրաէներգիան։