Եվրամիությունը տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, այդ թվում նաեւ՝ Ղրիմի կամուրջի կառուցման համար: Այս մասին Բրյուսելում կայացած ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: «ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, այդ թվում` Ղրիմի կամրջի շինարարության պատճառով»,- ասել է նա: