Բաքուն դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն անցնելու որոշումը: «Սա քաղաքական շոու է: Դրանով Փաշինյանի ռեժիմը փորձում է բարձրացնել իր վարկանիշը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ նման քայլը «ոչ կառուցողական է և չի կարող ծառայել տարածաշրջանի կայունացմանը»: