Նիկոլ Փաշինյանը, որպես ՆԱՏՕ-ի ծրագրերին անդամակցող երկրի վարչապետ, կարող է իրեն թույլ տալ այցելել Դաշինքի գագաթաժողով: ՀՀ-ն փորձում է համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ: Դա այդպես էր նաև Սերժ Սարգսյանի օրոք: Մոսկվային դա դուր չի գալիս, սակայն ՌԴ-ն սլանդալ չի սարքի Փաշինյանի այցից Բրյուսել: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը: Նրա խոսքով, գագաթաժողովին ներկայությունը չի նշանակում, որ ՀՀ անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն այժմ զբաղված է այլ խնդիրներով և ժամանակ չունի Անդրկովկասի համար: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հարցին, ապա ՆԱՏՕ-ն քաղաքականություն չունի այդ հարցում: