Ի տարբերություն ներքին քաղաքականության, Թուրքիայի արտաքին քաղաքական ընդհանուր չափանիշները փոփոխության չեն ենթարկվի: Մևլութ Չավուշօղլուի վերանշանակումը ցույց է տալիս, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվի, փոխանցում է Hürriyet-ը: Թուրքիայի ԱԳՆ զբաղվելու է թուրքական արտաքին քաղաքականության վերականգնմամբ նրա նախկին նուրբ ոճով: Փոփոխության են ենթարկվելու Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ` Էրդողանը վերջերս շատ է քննադատել ԵՄ-ին տարբեր հարցերի պատճառով: