Գերմանիայից, մասնավորապես, Սաքսոնիայի տարածաշրջանից, արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացու: Սաքսոնիայի տարածաշրջանում 26 անձանց մերժել են ապաստան տալ, մյուսներն ապաստան էին խնդրում Գերմանիայի այլ տարածաշրջաններում: Վերջին անգամ Գերմանիայից վրացիների զանգվածային արտաքսում է տեղի ունեցել 2018 թվականին: Այն ժամանակ հայրենիք էին ուղարկել Վրաստանի 65 քաղաքացիների: