Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան նախապատրաստվում է մոտ հեռանկարում, սակայն հստակ ժամկետ դեռ չի որոշվել: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պետության ղեկավարը մտադիր է հունվարին այցելել Ռուսաստան: