ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնում է արձակուրդ: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանին տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ: Դավիթ Տոնոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: