Պարսից ծոցում իրավիճակի լարվածության ֆոնին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը որոշել է Մեքքայում մայիսի 30-ին հրավիրել Պարսից ծոցի արաբական պետությունների արտահերթ գագաթնաժողով: Արևելագետ Վլադիմիր Սաժինը հայտարարել է, որ եթե արաբական գագաթաժողովի ընթացաքում Իրանի դեմ կոշտ հայտարարություններ ընդունվեն դա հարված կլինի Թեհրանի համար:Իրանը տարածաշրջանում կարող է մնալ առանց դաշնակիցների:Ըստ նրա, արաբների միջև չկա միասնություն Իրանի հարցում: Նրա խոսքով, Իրանում առկա են թե ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու կողմնակիցները, թե ԱՄՆ-ի դեմ կոշտ դիրքորոշում ունեցող ուժեր: