24.11.2024
 Սեմյոն Բաղդասարով. Էրդողանն Ուկրաինան օգտագործում է ՌԴ-ին ճնշելու համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 1321 մարդ

2020 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 2.431 մարդ:


Գրանցված 1637 անձանցից 315-ը հետ են վերցրել իրենց թեկնածությունը: Մեկ այլ թեկնածությունը մերժվել է ԿԸՀ-ի կողմից:


Ներկայումս Ադրբեջանում պատգամավորության թեկնածուների թիվը կազմում է 1321 մարդ:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 5-ին ուժը կորցրած է ճանաչել՝ թիվ 46 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ պատգամավորության թեկնածու Ռաշադ Ջամալովին գրանցելու մասին որոշումը: