«Ես պատրաստ եմ նույնիսկ այս կառավարության պայմաններով ներգրավվել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացով»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:Նրա խոսքերով` պետք է անցկացվեն հիմնարար բանակցություններ, երկու կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը: Ինքը՝ Սահակաշվիլին, պատրաստակամություն է հայտնել անմիջապես ընդգրկվել Դավիթ Գարեջիի շուրջ ընթացող բանակցություններում` անգամ չունենալով պաշտոն` լուծել հիմնախնդիրը: