Մինչև 2019թ.-ի ավարտն Ադրբեջանում նախատեսվում է ավելացնել գազի արդյունահանումը 20 տոկոսով: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական SOCAR ընկերության ղեկավար Ռովնաղ Աբդուլաևը: Նրա խոսքով, SOCAR-ն ավելացնելու է գազի արդյունահանումն ապագայում: Անդրադառնալոց օտարերկրյա ներդրումներին նա նշել է, որ SOCAR-ը հանդիսանում է Թուրքիայի խոշորագույն ներդրողներից մեկը: Նա հավելել է, որ մինչ այս պահը նրանք Թուրքիայում ներդրել են 15 միլիարդ դոլար, իսկ ապագայում այդ թիվը հասնելու է 19.5 միլիարդ դոլարի: