Բռնաճնշումների ու կտտանքների դեմ պայքարի կոմիտեի համակարգորղ Օքթայ Գյուլալիևը հայտարարել է, որ Արևմուտքը հանուն էներգետիկ ու գեոպոլիտիկ շահերի զոհաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքները: Նա նշել է, որ հրապարակային դաշտում ԱՄՆ-ն ու ԵՄ կողմ են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն նրանք հաճախ փոխզիջումների են գնում ռեժիմի հետ: Նրա խոսքով, Արևմուտքը խուսափում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների ոտնահարման համար: Նա հավելել է, որ Հարավային գազային միջանցքի գործարկումը լրացուցիչ խաղաքարտեր կտա Ադրբեջանին Եվրոպայի հետ բանակցություններում: